Հայտնի է դարձել այն գումարը,որը օտար երկրներում ծախսել էին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության անվտանգության ու տրանսպորտի հարցերով գլխավոր վարչության նախկին ղեկավար Ակիֆ Չովդարովը ու նրա ընտանիքի անդամները։
«Ազերի Փրես» գործակալության փոխանցմամբ՝ Չովդարովը ու նրա ընտանիքի անդամները 17․09․2013 -ից հետո բանկերում իրենց հաշիվներից հանել ու արտասահմանում ծախսել են 432 000 մանաթ, 21․07․2014-ին՝ 8 000 եվրո, 27․03․2014 –ին՝ 91 233 մանաթ, 21․07․2014-ին ՝ 72 882 մանաթ, 05․08․2014-ին՝ 57 100 մանաթ, ընդամենը 653 218 մանաթ ու 8 հազար եվրո։ Այս փաստը քննությունը գնահատել է որպես ապացույց, որ Ա․ Չովդարովը խոշոր չափի կաշառք է վերցրել ու գումար շորթել սպառնալիքների միջոցով։
Բացի դրանից, Ակիֆ Չովդարովին պատկանող բնակարաններում, տներում, ամառանոցներում անցկացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են թանկարժեք քարերով զարդարված մեծ քանակության ձեռքի ժամացույցներ, մատանիներ, ականջօղեր, ապարանջաններ, բջջային հեռախոսներ, զանազան բանկերի պլաստիկ քարտեր, նաեւ կանխիկ գումար՝ 6810 մանաթ, 3810 դոլար, 10 000 թուրքական լիր, հուշանվեր ատրճանակ։




























