Արքայազն Հարիի ու դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերություններն այնքան լուրջ են, որ նա պատրաստ է անձամբ ֆինանսավորել իր սիրեցյալի պաշտպանությունը, գրում է Evening Standard –ը։
Ըստ պարբերականի՝ Հարին պատրաստ է վարձել մասնագետի, որը կպաշտպանի Մեգանին, երբ նա Բրիտանիայում գտնվի։ Դերասանուհին ինքը այդ մտադրությունը «հուզիչ» է համարում, բայց ոչ անհրաժեշտ։ Սակայն Հարին, որը դեռ չի մոռացել պապարացիների հետապնդման հետեւանքով իր մոր՝ արքայադուստր Դիանայի ողբերգական մահը, իր ընկերուհու անվտանգությանը լուրջ է վերաբերում։ «Նորին մեծությունը հասկացրել է, որ միսս Մարքլի անվտանգությունը առաջնայնություն է, ու որ որոշ լրատվամիջոցների վարքագիծը անթույլատրելի է», ասել են պարբերականի աղբյուրները։




























