Հնդկաստանի հյուսիսում ուղեւորատար գնացքի՝ գծերից դուրս գալու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 91-ի, հայտնել է «Ֆրանս Փրես» գործակալությունը։
«Ցավոք, զոհերի թիվը աճել է, ու այս պահին կազմում է 91»,- մեջբերում է գործակալությունը տեղի ոստիկանության ներկայացուցիչ Սինգխ Չաուդարիի հայտարարությունը։
Նոյեմբերի 20-ի լույս գիշերը Ուտտար Փրադեշ նահանգում գծերից դուրս է եկել ճեպընթաց գնացքը։ Պատահարի ճշգրիտ պատճառը դեռ պարզ չէ, հայտնի է, որ գծերից դուրս է եկել 14 վագոն։




























