Իտալական հյուրանոցները խոստանում են փոխհատուցել այն զույգերի վճարները, որոնք իրենց մոտ են երեխա բեղմնավորել, հայտնում է Informing–ը։
Այս պահին ակցիային տասը հյուրանոց է մասնակցում իտալական Ասիզիում։ Արշավը անցնում է «Համեցե՛ք Ասիզի» կարգախոսով։ Որոշ հյուրանոցներ որպես նվեր առաջարկում են վերադարձնել հյուրանոցում մնալու համար արդեն վճարված գումարը, իսկ մյուսները՝ հավելյալ հանգստյան օրեր են առաջարկում իրենց հյուրանոցում։
Նշենք, որ այն զույգերը, որոնք ուզում են օգտվել այս ակցիայից, պետք է ներկայացնեն իրենց երեխայի ծննդյան վկայականը, որն ապացուցում է, որ երեխան ծնվել է այդ հյուրանոցում անցկացրած օրերից ուղիղ ինը ամիս հետո (պլյուս մինուս տասը օր)։
Այս արտասովոր ակցիայի նպատակն է զբոսաշրջիկներ ներգրավել Իտալիայի պատմական ռեգիոն, նաեւ խթանել երկրում ժողովրդագրական աճը։




























