Հնդկաստանի հյուսիսում ուղեւորատար գնացքի՝ գծերից դուրս գալու հետեւանքով զոհվածների թիվը անցել է 100-ից, ավելի քան 200 տուժած կա, հայտնել է NDTV հեռուստաալիքը։
Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ուտտար Փրադեշ նահանգում գծերից դուրս է եկել «Ինդոր Պատնա» ճեպընթաց գնացքը։ Պատահարի ճշգրիտ պատճառը պարզ չէ, հայտնի է միայն, որ 14 վագոն է դուրս եկել գծերից։ Ավելի վաղ հայտնել էին 91 զոհերի ու ավելի քան 150 տուժածների մասին։
Հեռուստաալիքի տվյալներով, գնացքում մոտ 500 ուղեւոր կար, որոնց մեծ մասը ողբերգության պահին քնած է եղել։ Հիմա դեպքի վայրում շուրջ 250 փրկարար է աշխատում։ Կա հավանականություն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները դեռ չեն կարողացել մոտենալ վագոններից մեկին։




























