Կոռուպցիոն սկանդալին Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի մասնակցության մասին հայտարարությունների հիմքում մտացածին ենթադրություններ են, հայտնել է նախագահի փաստաբանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Որպես նախագահի փաստաբան ես չեմ կարող համաձայնել Պակի  հանցակցության մասին հայտարարություններից ոչ մեկին»,-ասել է փաստաբանը։ Նրա խոսքով դատախազության եզրակացությունների հիմքում երեւակայական ենթադրություններ են։

«Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ փաստաբանը նաեւ հայտնել է  այն մասին, որ Պակը հրաժարվել է դատախազության պահանջով ցուցմունք տալուց։

Ավելի վաղ Սեուլի կենտրոնական օկրուգի դատախազությունը հայտնել էր այն մասին, որ նախագահին կասկածում են կոռուպցիոն սկանդալի մասին գործին առնչության ունենալու մեջ։ Դատախազները չեն կարող նախագահի դեմ քրեական գործ հարուցել նրա իմունիտետի պատճառով, սակայն, ըստ գործակալության, ամենայն հավանականությամբ նրան կհարցաքննեն որպես կասկածյալ։ Նոյեմբերի 20-ին դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Ցոյ Սուն Սիլին՝ երկրի նախագահի ընկերուհուն, որն առնչություն ունի կոռուպցիոն սկանդալին, նաեւ՝ Պակ Կին Խեի երկու օգնականներին։