Հարբած ուղեւորը, որի պատճառով հետաձգվել էր Մոսկվայից Դուբայ չվերթը, ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Օդանավակայանում գործակալության աղբյուրի խոսքով գիշերը օդանավ են բարձրացել ամուսիններ թեթևակիորեն անսթափ վիճակում։ Տղամարդը օդանավում իրեն անվայել է պահել, հայհոյել, ուղեւորներին ասել, որ ուզում է պայթեցնել օդանավը ու փորձել է մտնել անձնակազմի խուց։

«Միջադեպի պատճառով չվերթը հետաձգվել է, որից հետո իրավախախտին ձերբակալել են տրանսպորտային ոստիկանության  աշխատակիցները։ Խնդիրը կարգավորելուց հետո օդանավը Դուբայ է ուղեւորվել»,- ասել է աղբյուրը։

Տղամարդու անձի ու դեպքի մանարամասների մասին  լրացուցիչ տեղեկություններ չի հաջողվել ստանալ։