Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը նոյեմբերի 20-ին հայտնել է, որ նախագահ Պակ Կին Խեին կոռուպցիայի մեջ մեղադրվողների հետ դավադրության մեջ կասկածող դատախազության եզրակացություններն անհիմն են ու քաղաքական առումով  կողմնապահ, հայտնում է «Կիոդո» գործակալությունը։

«Չի կարելի ասել, որ դատախազության հետաքննությունն արդար  ու քաղաքական տեսակետից չեզոք է»,- ասվում է աշխատակազմի հայտարարության մեջ։

Նախագահի դեմ առաջադրված կասկածանքների հիմքում երեւակայական ենթադրություններ են, ասված է հայտարարությունում։ «Ռենհափ» գործակալության փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմը հույս ունի, որ անկախ հետաքննություն կանցկացվի։