Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառավարության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրելու Քրիստոնեա- Դեմոկրատական ու Քրիստոնեա- սոցիալիստական միությունների դաշինքի կողմից, հայտնում է DPA գործակալությունը։
Գործակալությունը գրում է, որ իր այս որոշման մասին Մերկելը տեղեկացրել է ՔԴՄ անդամներին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած պրեզիդիումի նիստի ժամանակ։ Ենթադրվում է, որ օրվա ընթացքում կանցլերը կառավարական հայտարարություն կանի ու կհայտնի իր մտադրության մասին։
Մերկելը մտադիր է չորրորդ անգամ հաջորդաբար դառնալ Գերմանիայի կանցլերը։




























