Միխեիլ Սահակաշվիլիի նահանգապետությունը վիրավորանք է օդեսացիների եւ  ամբողջ ուկրաինացի ժողովրդի հանդեպ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ուկրաինան կրակի մեջ» ֆիլմի համար ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում մեկնաբանելով Սահակաշվիլիի նշանակումը:

«Դա ուղղակի օդեսացիների եւ ամբողջ ուկրաինացի ժողովրդի վրա թքել է, վիրավորանք: Նրան նույնիսկ ԱՄՆ մեկնելու աշխատանքային վիզա չտրամադրեցին: Նրան չցանկացան հիմնական աշխատանքի ընդունել այն համալսարանները, որտեղ ցանկանում էին տեղավորել: Բայց ահա Օդեսայի նահանգապետի պարտականությունները կարող է կատարել: Իսկ ի՞նչ է՝ այդ աշխատանքը կատարելու համար ազնիվ պրոֆեսիոնալ եւ ընդունակ ուկրաինացիներ չկայի՞ն»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին հայտնել էր Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռանալու մասին։