Մյանմարի հյուսիսում զինված բախումների հետեւանքով 8 մարդ է զոհվել, 29 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ ազգային փոքրամասնությունների զինված ուժերը հարձակվել են բանակի եւ ոստիկանության հսկիչ անցակետերի վրա: Զոհվածներից մեկը զինվորական է, 3-ը՝ ոստիկան, 4-ը՝ խաղաղ բնակիչներ:

Վիրավորների թվում 9 ոստիկան, 2 պաշտոնյա եւ 18 խաղաղ բնակիչ կա: