Եմենի Էլ Բայդա նահանգում անօդաչու սարքի հարվածից ոչնչացվել է «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան հրամանատարներից մեկը, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը չի հաղորդում, թե որ կողմն է հասցրել ավիահարվածը։

Վերջին մի քանի ամսում՝ արաբական կոալիցիայի աջակցությամբ Եմենի  բանակի հարձակումներից հետո, «Ալ Կաիդայի» շատ կողմնակիցներ երկրի հարավային եւ արեւելյան նահանգներից, այդ թվում՝ Խադրամաութից, Աբյանից, Լահջից տեղափոխվել են Էլ Բայդայի նահանգ։