Վարշավայում նոյեմբերի 21-ին Վիշեգրադյան խմբի ու մի շարք եվրոպական երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման գլխավոր թեման է դարձել ԵՄ միգրացիոն քաղաքականության բարեփոխումը։ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի ու Չեխիայի ՆԳ նախարարները նաեւ բանակցում են Բելգիայից, Բուլղարիայից, Սլովենիայից ու Խորվաթիայից իրենց գործընկերների հետ, հայտնել է Լեհաստանի ռադիոն։

Լեհաստանը, որպես Վիշեգրադյան խմբում նախագահող երկիր, քննադատաբար է վերաբերում Մերձավոր արեւելքից ու Հյուսիսային Աֆրիկայից միգրանտների բաշխման համակարգին։ «Մշտական ռելոկացիայի համակարգը, որը առաջարկում է Եվրոպական հանձնաժողովը, ամրապնդում է միգրացիոն մեխանիզմը, այլ ոչ թե թուլացնում այն։ Անհրաժեշտ է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կլուծեն այդ խնդիրը»,- ասել է Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Բլաշչակը։ Նրա խոսքով Լեհաստանը կողմ է փախստականների հարցում համերաշխության այլ մոդելի՝ այն է սահմաների խտացումը։

«Համերաշխության այս իրատեսական քաղաքականությունը՝ սահմանների խտացումը, կդառնա մեր առաջնայնությունը»,- հավելել է Լեհաստանի նախարարը։