Իսրայելի նախարարները կառավարության քարտուղար Ցախի Բրավերմանի կողմից ստորագրված նամակ են ստացել, որը նրանց արգելում է ինքնուրույն կապեր հարթել ԱՄՆ ապագա կառավարության անդամների, նաեւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Newsru-Israel -ի փոխանցմամբ, նամակում նշված է, որ դա Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի պահանջն է, ու նոր ցուցումները վերաբերում են ոչ միայն նախարարներին, այլեւ նրանց տեղակալներին։

Ըստ այդ ցուցումների, Թրամփի թիմի հետ բոլոր շփումները պետք է իրականացվեն կառավարության ղեկավարի գրասենյակի կամ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան միջոցով։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ում ընտրություններից անմիջապես հետո վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոալիցիայի անդամներին արգելել է հարցազրույց տալ ընտրությունենրի ու Թրամփի հաղթանակի թեմայով։