ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Դոնալդ Թրամփին համարում է ամենաունիկալ ընտրված նախագահ, քանի որ իր ընտրվելու համար նա պարտական չէ ոչ մի որոշակի խմբի,հայտնում է The Hill-ը։

«Այդ ընտրված նախագահը ամենաունիկալն է։ Նա բացարձակապես ոչ մի պաշար չունի։ Նա որեւէ որոշակի խմբի առաջ որեւէ պարտավորություն չունի, քանի որ նախագահ է դարձել իր սեփական ռազմավարությամբ»,- ասել է դիվանագետը։

Քիսինջերը հանդիպել է Թրամփի հետ անցած շաբաթ՝ արտաքին քաղաքականության հարցերը քննարկելու համար։
Քիսինջերի կարծիքովԹրամփը պարտավոր չէ  կատարել իր բոլոր նախընտրական խոստումները, եթե իհարկե հենց ինքը չցանկանա։ «Ես կարծում եմ նրան պետք է հնարավորություն տալ զարգացնել դրական գաղափարներ, որոնք նրա մոտ կարող են լինել։Մենք այնքան հակասական քաղաքականության տասնամյակների միջով ենք անցել, ու դա կարող է կրկնվել, եթե մենք սկսենք նույն կերպ գործել»,- ասել է նա։