Բասկերի ազգայնական կուսակցությունը ու Սոցիալիստական կուսակցությունը պայմանավորվել են ութ ամսվա ընթացքում մշակել ինքնավար մարզի նոր կանոնադրության նախագիծ, հայտնում է El Pais–ը։

Ադ ժամանակահատվածում երկու քաղաքական ուժերը պետք է քննարկեն Բասկերի երկրի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը։

 Կուսակցությունները դիտարկում են նաեւ ինքնավար մարզի իշխանությունների լիազորությունները ընդլայնելու հնարավորությունը։

Համաձայնագիրը, որը կնքել են ազգայնականները ու սոցիալիստները, նախատեսում է բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման ամբողջական զինաթափում։ Նշում են, որ ԷՏԱ-ին առնչություն ունենալու մեղադրանքով ազատազրկվածները պետք է պահվեն Բասկերի երկրի տարածքում։