Ռուսաստանի ԱԳՆ հիասթափված է Նյու Յորքում վերաքննիչ դատարանի որոշումով, որը հրաժարվել է վերանայել Վիկտոր Բուտի գործը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ ԱԳՆ-ն այս որոշումը անվանել է ապացույց առ այն, որ դատավարությունը անկողմնակալ չի իրականացվել։
Նյու Յորքում վերաքննիչ դատարանը հրաժարվել է նոր դատավարություն անցկացնել ռուսաստանցի Վիկտոր Բուտի գործով, որը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել ու գտնվում է ամերիկյան Մերիոն բանտում՝ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով։




























