Թեքսասում միջնակարգ դպրոցի ուսուցչուհին կարող է 30 տարով ազատազրկվել 13-ամյա աշակերտի հետ սեքսի համար։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 24-ամյա Ալեքսանդրա Վերան իրեն մեղավոր է ճանաչել դեռահասի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների մեջ։ Նշում են, որ եթե նա չընդուներ իր մեղավորությունը, նրան ցմահ ազատազրկում էր սպառնում, իսկ հիմա հնարավոր է ավելի մեղմ պատիժ՝ 30 տարվա ազատազրկում։

Ալեքսանդրայի խոսքով ինքը սիրահարվել էր։ Ավելին, դեռահասը հենց ինքն էր սիրահետում ուսուցչուհուն։ Ալեքսանդրան որքան կարողացել է դիմադրել է, իսկ հետո նրանք երկուսն էլ սիրահարվել են։ Ալեքսանդրան հայտնել է, որ իրենք մի քանի ամիս շարունակ գրեթե ամեն օր սեքսով են զբաղվել։  Ուսուցչուհու խոսքով, տղայի ծնողները գիտեին այդ կապի մասին ու չէին առարկում։ Դատարանը այս գործով վճիռ կկայացնի 2017-ի հունվարին։ Իսկ մինչ այդ Ալեքսանդրան ազատ է արձակվել 100 000 դոլար գրավի դիմաց։ Տղան, որը հիմա արդեն 14 տարեկան է, գտնվում է խնամակալ ընտանիքի հոգածության ներքո, նրա մոր նկատմամբ նույնպես դատական գործ է հարուցվել։