Կիեւի կենտրոնում Անկախության մայդանում տեղի են ունեցել բախումներ իրավապահների ու վեչեի մասնակիցների միջեւ, որը նվիրված էր Արժանապատվության ու ազատության օրվան, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

«Մենք տեսանք, թե ինչպես մարդիկ սկսեցին վազել դեպի Եվրոպական հրապարակ։ Աջ արմատական ուժերը սկսեցին կոչ անել, որ բոլորը անվադողեր բերեն ու այրեն։ Իրավապահները մի քանիսին ձերբակալեցին։ 10 րոպեում իրավապահների թիվը ավելացավ՝ հասնելով 500-600-ի»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավիճակը հանդարտվել է, ու ցույցը շարունակվում է խաղաղ պայմաններում։