Թաթարստանում դատարանը երեք տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել ուսուցչուհի Ռումիե  Հուսաինովային, որը մեղադրվում է անչափահաս աշակերտուհու հետ սեռական կապ ունենալու մեջ։ Նրան նաեւ արգելել են վեց տարվա ընթացքում դասավանդել։

Ավելի վաղ հայտնել էին, որ ռուսաց լեզվի ու գրականության 24-ամյա ուսուցչուհի Հուսաինովան  ինտիմ հարաբերություններ է ունեցել 15-ամյա աշակերտուհու հետ։ Կինը ընդունել է իր մեղավորությունը։ Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Իսկ 15-ամյա աղջկա հետ աշխատում են հոգեբանները։