Թերթը տեղեկացնում է, որ շաբաթ օրը պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած նախարարին կից կոլեգիայի նիստից հետո ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ուշագրավ մանրամասներ է հայտնել իր ենթակայության տակ գտնվղ ստորաբաժանումների ղեկավարներին: Նիստից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում, երբ քննարկվել է բանակի ներկայիս խայտառակ վիճակն ու ամենաթողությունը, Խաչատուրովը կոլեգաների մոտ արդարացել է, թե ինքը մեղավոր չէ՝ այդ վիճակը ժառանգություն է ստացել Գենշտաբի նախկին պետ Միքայել Հարությունյանից:

Թերթը հիշեցնում է, որ Հարությունյանի եւ Խաչատուրովի պաշտոնավարման արանքում կարճ ժամանակահատված այդ պաշտոնում է եղել նաեւ Սեյրան Օհանյանը:

«Իհարկե Խաչատուրովին այս ժառանգությունը չի էլ անհանգստացնում, այլապես նա այս երեք տարվա ընթացքում իր բիլիարդանոցի հանդեպ ցուցաբերած նվիրվածության ու հոգատարության մի մասը կնվիրաբերեր հայոց բանակին»,- գրում է թերթը: