Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո ավելի քան 3.1 հազար մարդ լքել են իրենց տները, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Տարհանման համար կազմակերպվել էր հավաքագրման 60 ժամանակավոր կետ։ Հոնսյու կղզու ափամերձ շրջաններում փակվել է մոտ 150 դպրոց։
ԱԻՆ հետեւանքների վերացման նախարար Դզյուն Մացումոտոյի խոսքով՝ երկրաշարժն ու դրան հաջորդած ցունամին մեծ ավերածությունների կամ զոհերի պատճառ չեն դարձել։



























