Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի սպասում, որ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլուծվի ռուս–ճապոնական մի գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին վարչապետն ասել է Բուենոս Այրեսում մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը 70 տարի է՝ չկա, հեշտ խնդիրներից չէ, բայց  այն հնարավոր չէ լուծել, առանց նախագահ Պուտինի հետ վստահելի հարաբերությունների։ Մենք ուզում ենք քայլ առ քայլ գնալ դրան»,– ասել է Աբեն։ Վարչապետի խոսքով միայն մեկ գագաթնաժողովը չի լուծի այդ ոչ այնքան հեշտ խնդիրը։

Աբեն ռուս–ճապոնական հարաբերությունների զարգացումն անհրաժեշտ է համարում այդ թվում խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթաց գրանցելու համար։