Ամերիկյան Թեխաս նահանգում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով 6 երեխա է զոհվել: Ավտոբուսում 5-10 տարեկան 35 դպրոցական է եղել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
23 երեխա հիվանդանոց է տեղափոխվել: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են վթարի հետ կապված արյան փոխներարկման կենտրոններում երկար հերթերի մասին:
Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ ծառին բախվելուց առաջ ավտոբուսը նաեւ սյանն է բախվել: Քաղաքի ոստիկանապետի հաղորդմամբ՝ ավտոբուսը կարող էր արագության գերազանցմամբ ընթանալ: Վարորդը ողջ է մնացել:
Իշխանությունները հաղորդել են, որ նա համագործակցում է նախաքննության հետ:




























