ԱՄՆ-ում տղամարդու են ձերբակալել, որն ահաբեկչություն էր նախապատրաստում Նյու Յորքի Թայմ Սքուերում՝ նման այս տարվա հուլիսին ֆրանսիական Նիսում իրականացված ահաբեկչությանը:

Ըստ The NYT-ի 37-ամյա եմենցի Մոհամեդ Ռաֆիկ Նաջին ցանկացել է միանալ «Իսմալական պետությանն» ու սատարել է ահաբեկիչներին: Սոցցանցերի իր էջերում նա համակրանք է հայտնել ահաբեկիչների հասցեին, ինչպես նաեւ մի քանի անգամ եղել ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում:

ՀԴԲ-ի անանուն ներկայացուցչի հետ զրույցում Նաջին պատմել է ԻՊ-ին միանալու լավագույն տարբերակների մասին եւ նկարագրել, որ ցանկանում է հարձակվել Թայմս Սքուերի վրա՝ աղբատար մեքենա օգտագործելով: