Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից գաղտնի փաստաթղթի հրապարակման շուրջ: Այս մասին հաղորդում է RFI ռադիոկայանը:

Օգոստոսի 24-ին Le Monde պարբերականը հոդված էր հրապարակել, որում պատմել էր 2013 թվականի օգոստոսին Սիրիային հարվածներ հասցնելու՝ Ֆրանսիայի մտադրության մասին: Հոդվածում գաղտնի փաստաթղթեր են հիշատակվել, որոնց պատճենը ստացել է խմբագրությունը:

2013 թվականի օգոստոսի 29-ին պատրաստված փաստաթուղթը սիրիական կառավարական բանակի թիրախների ուղությամբ ֆրանսիական ավիացիայի հարվածների ծրագրերի մասին է: Օգոստոսի 30-ին, սակայն, Ֆրանսիան, հրաժարվում է ռմբակոծությունից, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի սատարում Փարիզի նախաձեռնությունը:

Ավելի ուշ Le Monde-ի լրագրողներին տված հարցազրույցում Ֆրանսուա Օլանդը պատմել է այդ մասին: Հոդվածը հրապարակվել է՝ «Այն օրը, երբ Բրաաք Օբաման լքեց Օլանդին» վերնագրով: Դրանում ներկայացվել են գաղտնի փաստաթղթում առկա ռազմական ծրագրի մանրամասները:

Դատախազություն բողոք է ներկայացրել ընդդիմադիր Հանրապետականների կուսակցության պատգամավոր Էրիկ Սիոտին: Դատախազությունն իր հերթին դիմել Ֆրանսիայի պաշտպանության նախարարություն՝ խնդրելով բացատրություններ տալ նշված փաստաթղթի գաղտնիության առիթով: