Գերմանիայի բնակչուհի Ուրսուլա Հաֆերբեկը 2.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել՝ Հոլոքոստը ժխտելու եւ ազգային ատելություն հրահրելու համար: Մեղադրյալը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը: Այս մասին հաղորդում է DW-ն:

Հաֆերբեկը բազմիցս է հերքել Հոլոքոստը Ֆերդենում հրատարակվող Stimme des Reiches պարբերականում հրապարակված նյութերում: Վերջին հոդվածում նա նաեւ հայտարարել է, որ Օսվենցիմը ոչ թե համակենտրոնացման, այլ աշխատանքային ճամբար է եղել, եւ այնտեղ մարդկանց գազախցիկներում չեն կոտորել:

Ավելի վաղ Ուրսուլա Հաֆերբեկը տարբեր ժամկետով բանտարկության դատապարտվել է, բայց դատավճիռներն ուժի մեջ չեն մտել: