Ինդոնեզիայի նախագահ Ժոկո Վիդոդոն մտադիր է կանխել երկրում արմատականության աճը: Այս մասին նա հայտարարել է այն խոսակցությունների ֆոնին, որ իսլամական ծայրահեղականները պլանավորել են բողոքի ակցիաների ժամանակ երկրի իրավիճակն ապակայունացնել, փոխանցում է Reuters-ը:
Երկրի ղեկավարության մտահոգությունը մեծացել է ընդդեմ մուսուլմանների բողոքի ակցիաների, որոնք պահանջում են Ջակարտայի քրիստոնյա քաղաքապետի հրաժարականը:
Ինդոնեզիայի ոստիկանապետ Տիտո Կարնավիանը նախազգուշացրել է, որ նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերի 2-ին նախատեսված բողոքի ակցիաների ընթացքում հնարավոր է որոշակի խմբեր փորձեն գրոհել խորհրդարանի շենքը: «Որոշակի խմբեր կարող են փորձել գրավել խորհրդարանը: Եթե այդ գործողություններն ուղղված են կառավարության տապալմանը, ապա դա օրենքի խախտում է»,- ասել է նա:




























