Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունն առանց ԱՄՆ-ի մասնակցության իմաստ չունի:

Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պաշտոնը ստանձնելուց հետո Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրից երկրի դուրս գալու մասին:

Նրա խոսքով՝ անցյալ հանգստյան օրերին Լիմայում կայացած գործընկերության երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում առանց ԱՄՆ-ի մասնակցության դրա իրականացման հնարավորությունների մասին քննարկումներ չեն եղել: