Ռուսաստանը եւ Բելառուսը առաջընթաց մերձեցման տարիների ընթացքում կարողացել են ապահովել հարաբերությունների դաշնային բնույթը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների կոլեգիայի համատեղ նիստի սկզբին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կարողացել ենք ապահովել մեր հարաբերությունների իրավամբ դաշնային բնույթը, ցույց տալ առաջընթաց մերձեցման հետ կապված բոլոր առավելությունները»,- ասել է նա:
Լավրովը նշել է, որ ՄԱԿ-ում Մոսկվայի եւ Մինսկի մոտեցումները գործնականում լիովին համընկնում են բոլոր հրատապ հարցերում: Նա որպես օրինակ բերել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նեոնացիզմի անընդունելիության մասին ամենամյա բանաձեւին համատեղ աջակցությունը, փոխգործակցությունը ԳՎ սոցիալական եւ հումանիտար հարցերով կոմիտեում, ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում, որտեղ Ռուսաստանը եւ Բելառուսը հանդես են գալիս խորհրդի կողմից քննարկվող հարցերի քաղաքականացման դեմ:




























