Գերմանական բիզնեսը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Handelsblatt-ը: «Այժմ այդ հարցի շուրջ մտորելու ժամանակն է»,- պարբերականում հրապարակված իր հոդվածում նշել է Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեի նախագահ Վոլֆգանգ Բյուխելեն:
Նրա կարծիքով՝ «լավ կլիներ, որ քաղաքականության առաջնայնությունը օգտագործվեր քաղաքական ճգնաժամերը առաջին հերթին քաղաքական միջոցներով կարգավորելու համար, «Ղրիմի բռնակցման» հետ կապված Ռուսաստանի դեմ Եվրամիության տուգանքային միջոցառումները «մեծ ծախսեր են հրահրել», համոզված է Բյուխելեն:
Տնտեսագետների գնահատականներով՝ պատժամիջոցները 2014-2015 թվականների ընթացքում գերմանացի արտադրողների համար 13,5 մլրդ եվրո են արժեցել, ինչը համապատասխանում է 60 հազար աշխատատեղերի կորստին: Բյուխելեն հավելել է, որ պատժամիջոցները «խոչընդոտում են Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը»:
Գերմանական բիզնեսը երկրի կառավարությանը կոչ է արել վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Հասանելի է
русскийՊատմություն




























