Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին «Հիզմեթ» շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար,հայտնում է Anadolu–ն։

Իսրայելական «Երկրորդ ալիքին» տված հարցազրույցում Էրդողանն ասել է, որ Գյուլենը լրջորեն աջակցել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Ընդ որում, ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Էրդողանի կարծիքով, կնշանավորի ԱՄՆ կյանքում նոր փուլը։ «Կարծում եմ, որ Թրամփի դեմ ելույթները ժողովրդավարության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են»,– ասել է Թուրքիայի նախագահը։ Ընդ որում, նրան չի շփոթեցնում Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունը մուսուլմանների նկատմամբ։ Էրդողանի խոսքով՝ ինքը չի հավատում, որ Թրամփը ագրեսիվ քաղաքականություն կվարի մուսուլմանների նկատմամբ։