2016 թվականն առանձնահատուկ տարի էր հայ-գերմանական հարաբերությունների զարգացման առումով. տարին հատկանշվեց փոխադարձ այցելությունների ինտենսիվությամբ։ Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ անդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ հիշատակելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան այցը Բեռլին։
«Հունիսի վերջին Հայաստան ժամանեց Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը, ով այս տարի գլխավորում է ԵԱՀԿ-ն: Տարին աչքի ընկավ նաեւ միջխորհրդարանական այցերի առատությամբ»,- ասաց Գերմանիայի դեսպանը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Անդրադառնալով Գերմանիա-Հայաստան տնտեսական կապերին,դ եսպանն ասաց, որ Գերմանիան Հայաստանի համար երրորդ խոշոր գործընկերն է՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո. «Այս տարի առեւտրի ոլորտում Հայաստանի ու Գերմանիայի միջեւ առեւտրաշրջանառության աճ է գրանցվել: Միայն այս տարի գերմանական կողմից եղել են ֆինանսական նոր հատկացումներ շուրջ 54.4 միլիոն եվրոյի չափով: Բացի դրանից՝ 22 միլիոն եվրոյի աջակցություն է եղել տարածաշրջանային ծրագրերի նպատակով»:
Հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, տեսանելի չէ գերմանական խոշոր ընկերությունների մուտքը Հայաստան, եւ ո՞րն է դրա պատճառը` ՀՀ օրենսդրական բացերը՞, թե ոչ լավ գործարար կլիման, կոռուպցիա՞ն, դեսպան Քիսլերը պատասխանեց. «Գերմանացի գործարարները հետաքրքրված են այն երկրներով, որտեղ մեծ է շուկան: Ներդրումներ կատարելու համար նրանց հետաքրքրում է երկրում քաղաքական կայունությունը: Ցավոք, գերմանական լրատվամիջոցներում Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ արդի լուրերի վերնագրերը չէին խոսում տարածաջրանում կայունության մասին: Թեման ԼՂ հակամարտությունն էր: Նման հարցերը, հատկապես, խոչընդոտ են փոքր ու միջին գործարարների համար` տնտեսական հետաքրքրություն ցուցաբերելու առումով»:
Նրա խոսքով, գերմանացի գործարարներին ասում են, որ այստեղ` Հայաստանում, շատ հնարավորություններ կան ոչ միայն առեւտրի, այլեւ արտադրության կազմակերպման առումով. «Լրացուցիչ գրավչություն տալիս է այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է»:





























