Փարիզում քաթարցի երկու կանանց են կողոպտել. վնասը 5 մլն եվրո է կազմել: Այս մասին գրում է AFP-ն:
Լա Բուրժե օդանավակայանից դուրս գալիս կանանց դիմակավորված տղամարդիկ են մոտեցել եւ նրանց դեմքին ցողել գազի բալոնի պարունակությունը: Ոստիկանության հաղորդմամբ՝ գողերը տարել են ավտոմեքենայում եղած ամեն ինչ. հագուստ, թանկարժեք զարդեր՝ ընդհանուր 5 մլն եվրո արժողությամբ:




























