Ռուսաստանը եւ Սիրիան գյուղատնտեսական ապրանքների համար մաքսային «կանաչ միջանցք» են ստեղծում: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Դամասկոս կատարած այցի ընթացքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետը գլխավորել է առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական երկկողմ մշտական հանձնաժողովի ռուսական հատվածը:
Ռոգոզինը Դամասկոս է ժամանել պատվիրակության կազմում, որի մեջ ներառվել են արդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարներ: «Այսօր չէինք ցանկանա ազգանուններ եւ ընկերությունների անվանումներ հրապարակել: Հենց ռուսական այդ ընկերությունների անունները բարձրաձայնենք, որոնք վտանգվում են Սիրիա մտնելով անգամ ռազմական գործողությունների ժամանակահատվածում, այստեղ տնտեսական նոր իրականություն են ստեղծում, ինչ-որ բան են կառուցում, ինչ-որ բան են վերականգնում, այստեղ փող են աշխատում, թեկուզ քիչ, բայց շատ կարեւոր նաեւ Սիրիայի բնակչության համար, անմիջապես կհայտնվեն հերթական ինչ-որ պատժամիջոցային ցուցակների մեջ»,- հայտարարել է Ռոգոզինը՝ հավելելով, որ «չի ցանկանում անուններ հրապարակելով մարդկանց վտանգի ենթարկել»:




























