Ֆիլիպինների եւ ԱՄՆ-ի զինվորականները համաձայնել են զորավարժությունները նվազագույնի հասցնել եւ Ֆիլիպիններում ամերիկյան զորակազմը կրճատել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին մասնակցած ֆիլիպինցի զինվորականին:

Ըստ որում՝ բանակացությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ չի հիշատակվում փոխգործակցության մակարդակի նվազման մասին: Դրանում նշված է, որ կողմերը սերտ համագործակցությունը կշարունակեն երկու երկրների ազգային շահերի եւ անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեցող ասպարեզներում: Խոսքը, մասնավորապես, հումանիտար օգնության, տարերային աղետների հետեւանքների վերացման, ահաբեկչության դեմ պայքարի եւ ծովում անվտանգության ապահովման մասին է:

Սակայն, անանուն մնալու պայմանով, բանակցություններին ֆիլիպինցի մասնակիցներից մեկը գործակալությանը հայտնել է, որ կողմերը համաձայնել են նվազագույնի հասցնել համատեղ զորավարժությունների մասշտաբները եւ պարբերականությունը, ինչպես նաեւ կրճատել ամերիկյան զորակազմի թիվը: