ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Աբխազիայի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը։
«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի Հանրապետության միջեւ ՌԴ եւ Աբխազիայի ԶՈւ միավորված խմբավորման մասին համաձայնագիրը»,– ասված է փաստաթղթում։
Փաստաթուղթը սահմանում է Ռուսաստանի եւ Աբխազիայի Զինված ուժերի միավորված խմբավորումների տեղակայումն ու կիրառումը։




























