Լիտվայի Սեյմը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Գյուղացիների միություն եւ Կանաչներ» իշխող կուսակցության թեկնածու Սաուլյուս Սկվերնյալիսին նոր վարչապետի պաշտոնում նշանակելու առաջարկին, հայտնում է BALTNEWS.lt–ը։

Ոստիկանության նախկին գլխավոր կոմիսար, ՆԳ նախկին նախարար Սկվերնյալիսը այդ պաշտոնում հաստատվել է այն բանից հետո, երբ նրա թեկնածությանը հավանություն էր տվել նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։ Սկվերնյալիսը կդառնա 17-րդ կառավարության ղեկավարը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 33, ձեռնպահ՝ 4։