Տաշքենդում հերքել են լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե մահացել է Ուզբեկստանի  հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գուլնարա Քարիմովան, գրում է «Ինտերֆաքս Ղազախստանը»։

«Այդ տեղեկությունը չի  համապատասխանում իրականությանը»,– ասել է գործակալության աղբյուրը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։

Ավելի վաղ Centr-1 կայքը հայտնել էր, որ Ուզբեկստանի ԱԱԾ–ում իր անանուն աղբյուրները հայտնում են, որ Գուլնարա Քարիմովան մահացել է։ Ընդ որում, կայքը հայտնում էր, որ Քարիմովան մահացել է նոյեմբերի 5-ին թունավորումից, եւ նրան հուղարկավորել են նույն օրը գիշերը։ Հաղորդվում էր, թե իբր թաղումից հետո նրա գերեզմանը հողին են հավասարեցրել։

ԱԱԾ աղբյուրը հայտնել էր, թե ինքն անձամբ է ներկա եղել հուղարկավորությանը եւ որոշել է լրատվամիջոցներին հայտնել հանգուցյալ նախագահի ընտանիքի մյուս անդամների համար վախից։