Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը խոսել է «Ֆանտաստիկ արարածներ, եւ որտեղ են նրանք ապրում» նոր ֆրանշիզայի սյուժեի մասին: Փոթերիանիայի հեղինակի խոսքով՝ ֆիլմի գործողությունները կծավալվեն 1926-ից մինչեւ 1945 թվականները: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Ըստ ամենայնի, Ռոուլինգը հաստատում է այն տեսությունը, որի համաձայն՝ սեւ մոգ Գելերթ Գրիդեւալդը մոգերի աշխարհում նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նմանակն է:
Առաջին «Ֆանտաստիկ արարածները» ներկայացնում էր Նյու Յորքի իրադարձությունները: Երկրորդ մասում հերոսները Եվրոպա են ուղեւորվում:




























