2016-ի գարնանը Ճապոնիայում հայտնվել էր աղանդեր, որը ասես մի մեծ ջրի կաթիլ լիներ։ Կես տարի հետո սոցցանցերում հայտնվել է նոր հիթ՝ այդ նույն կաթիլաձեւ աղանդերը, բայց քնած կատվի տեսքով։ Ջրային կատու ստեղծողը՝ @mithiruka նիքով օգտատերը, բացահայտել է իր աղանդերի գաղտնիքը՝ բաղադրատոմսում ընդամենը երկու բաղադրիչ կա ՝ ջուր ու ագար,իսկ կատվի ձեւը ստացվել է հատուկ սիլիկոնային ֆորմայի օգնությամբ։ Ջրային կատուն գրեթե համ չունի ու սենյակային ջերմաստիճանում կես ժամից հալչում է, հաղորդում է Kedem-ը։