Ամստերդամում բացվել է աշխարհի առաջին հաստատությունը, որտեղ թույլ են տալիս մտնել միայն նրանց, ովքեր չեն անցնում սթափության թեստը։ «Խումհար» բարը աշխատում է ուրբաթից մինչեւ կիրակի ու զբաղվում է նրանց փրկությամբ, ովքեր նախօրեին սխալ են հաշվարկել իրենց հնարավորությունները։ Խումհարով տառապողներին առաջարկում են երկու հարմարություն՝ տաք փափուկ անկողին, քնելու համար դիմակներ, ֆիլմերի հավաքածու, ու ամենակարեւորը ՝ վիտամինային վերականգնող կոկտեյլներ ու հատուկ խումհարային սննդակարգ։ Արագ արդյունքի համար՝ նաև թթվածնային բար։ Բարի սեփականատերերը չեն հավատում այն պնդմանը, որ խումհարի խնդիրը պետք է լուծել խմիչք օգտագործելով, դրա համար էլ խումհարով տառապողների համար նախատեսված բարում ոգելից խմիչքներ չկան, հայտնում է Kedem-ը։
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























