Ամերիկյան Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքում վթարի ենթարկված դպրոցական ավտոբուսի վարորդը պատահարից առաջ ուղեւորներին հարցրել է, արդյո՞ք պատրաստ են մահվան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը:

Ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել ավտոբուսի 24-ամյա վարորդ Ջոնթոնի Ուոքերին: Նրան կասկածում են տրանսպորտային միջոցն անպատասխանատու վարելու եւ երթեւեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է մարդկանց մահվան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի հետեւանքով 6 մարդ է զոհվել, եւս 22-ը վիրավոր է: Ավտոբուսում 35 երեխա է եղել, որոնցից ամենամեծերը՝ 5-րդ դասարանցի: