Ամերիկյան Չիկագոյում հրաձգության ընթացքում 3 եւ 4 տարեկան երկու երեխա է վիրավորվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Chicago Tribune-ը:
Պարբերականի տվյալներով՝ փամփուշտներից մեկը վնասել է 3-ամյա աղջնակի դեմքը, 4-ամյա տղան վիրավորվել է ձեռքից: Անհայտ անձինք կրակ են բացել ավտոմեքենայից:
Երեխաների հետ 17 եւ 18 տարեկան դեռահասներ են եղել, որոնք նույնպես վիրավորվել են: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանց վիճակը կայուն է գնահատվում:
Հրաձգության հետեւանքով նաեւ մեկ մարդ է զոհվել: Ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել ձերբակալել կրակողներին:



























