Ամերիկացի դպրոցականները Backpack Challenge ֆլեշմոբի շրջանակներում ուսապարկերով ծեծել են աշակերտներից մեկին։ Տեսանյութը հրապարակվել է Abucciwood–ի թվիթերյան էջում նոյեմբերի 20-ին։

Տեսանյութում Քալիֆորնիայի նահանգի Փալմդեյլա դպրոցի աշակերտները բղավոցներով հարձակվել են դասընկերոջ վրա եւ ծեծել պայուսակներով։ «Backpack Challenge–ը Փամդեյլում»,– գրել է տեսանյութի հեղինակը։

Տեսանյութի տակ օգտատերերը մեկնաբանություններ են գրել՝ կարծիք հայտնելով, որ այն զվարճալի է ստացվել։