Ամերիկյան համալսարանի հարցման համաձայն՝ ընտրողների 59 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է փակի Թվիթերի իր անձնական հաշիվը, որը քաղաքական գործչի շփման հիմնական միջոցներից մեկն է: Այս մասին հայտնում է CNN-ը:

Միեւնույն ժամանակ ընտրողների 35 տոկոսը նույն հարցման ընթացքում հայտարարել է, որ Թրամփը պետք է շարունակի վարել Թվիթերի հաշիվը:

Հարցվածների 59 տոկոսը հայտարարել է, որ լավատեսությամբ են վերաբերվում ապագա նախագահի պաշտոնավարման 4 տարիներին, մինչդեռ 37 տոկոսը բարելավում չի ակնկալում:

Դրանից զատ, հարցվածների 40 տոկոսը նշել է, որ Թրամփի կառավարման ժամանակահատվածում «անձնական ֆինանսական վիճակի» բարելավում է սպասում, հակառակ տեսակետի է 23 տոկոսը: