Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Վիկտորիա Բաղդասարյանը վերապատրաստում է անցել Ֆրանսիայի հաշվապահական ազգային խորհրդում, 1997-ին վերապատրաստվել է Ֆրանսիայի աուդիտների ազգային խորհրդում, իսկ ավելի ուշ՝ 1998-1999 թվականներին վերապատրաստվել է Ֆրանսիայի վճռաբեկ դատարանում։
2000-2005 թթ. նա աշխատել է Delloite & Touch (ներկայումս «ՏԱԺ») ընկերությունում՝ որպես փաստաբան։ 2006-2016 թթ. զբաղեցրել է Accor գրուպի (ներկայումս Edenred) միջազգային զարգացման բաժնի տնօրենի պաշտոնը։
Վիկտորիա Բաղդասարյանը Ֆրանսիայում հայ իրավաբանների միության անդամ է,
տիրապետում է չորս լեզվի՝ իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ ռուսերեն։
Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին։




























