Նորաձեւության տները ու հանրահայտ ապրանքանիշերն Ամանորի նախօերին սուրբծննդյան ծառերի թեմայով իրենց առաջարկներն են ներկայացրել, հայտնում է Harper's Bazaar–ը։
Այդ տոնածառերը վաճառվելու են Les Sapins de Noël des Créateurs ամենամյա բարեգործական աճուրդում։
Իրենց ցուցանմուշներն են ներկայացրել Chanel, Christian Dior, Jean Paul Gaultier, Christian Lacroix նորաձեւության տները; Իսկ վաճառքից ստացված գումարը տրամադրվելու է բարեգործական նպատակներով։
Անցած տարի աճուրդում հավաքվել էր մոտ 90 հազար դոլար, որը տրամադրվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետազոտմանը։




























