Մոսկվան տրամադրված է ԱՄՆ–ի հետ լավ հարաբերությունների։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես ուզում եմ հիշեցնել նախագահ Պուտինի բառերը, որոնք նա բազմիցս տարբեր առիթներով ասել է, թե ուզում է լավ, փոխշահավետ եւ հավասար հարաբերություններ հաստատել ԱՄՆ–ի հետ»,– ասել է նա լրագրողներին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակն ավելի վատ լինել չի կարող։
«Դժվար թե կարելի է այդ հարաբերություններում էլի ինչ–որ բան փչացնել։ Դրանք հասել են հատակին, մենք հույս ունենք, որ երկխոսությունը կվերականգնվի եւ կսկսվի հարաբերությունները կառուցողական հուն տեղափոխելու ոչ այնքան պարզ ու ոչ այնքան արագ գործընթացը»,– ասել է Պեսկովը։
Ընդ որում, նա ասել է, որ կարելի է համաձայնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գնահատականների հետ, որ Մոսկվայի հետ հարաբերությունների նոր ձեաչափը պարտադիր չէ, որ վերագործարկումը լինի։




























