ԱՄՆ-ում աթեիստը դատի է տվել Քենթուկի նահանգի իշխանություններին, որովհետեւ մերժել են գրանցել նրա IM GOD «Ես աստված եմ» ավտոհամարանիշը, հայտնում է BBC–ն։

Բեննի Խարտի խոսքով նման համարանիշը բոլորին ցույց է տալիս, որ «անհնար է հերքել որեւէ մեկի սխալ համոզմունքը իր աստվածային էության մասին»։

Քենթուկիի իշխանություններն էլ, որոնք հայտնի են իրենց պահպանողական կրոնական մոտեցումներով, համարել են, որ համարանիշը, հակառակը, վկայում է մեքենայատիրոջ վատ ճաշակի մասին ու կշեղի մյուս վարորդների ուշադրությունը։

Հայցվորի խոսքով, մինչ այդ ինքը 12 տարի ապրել է Օհայո նահանգում, վարել այդ նույն համարանիշով մեքենա, ինչը որեւէ խնդիր չի առաջացրել։

Իրավապաշտպանների կարծիքով չինովնիկները» իրավունք չունեն անձնական հայտարարությունները գրաքննության ենթարկել, միայն որովհետեւ դրանք իրենց սրտով չեն»

Իսկ Քենթուկիի տրանսպորտային վարչությունը հրաժարվել է մեկնաբանել Բեննի Հարթի հայցը։